National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.06.2021
Արարատ Միրզոյանը հանդիպեց դիտորդական առաքելությամբ մեր երկրում գտնվող ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությանը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը:

Ողջունելով գործընկերներին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում եւ վերահաստատեց ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը: Ազգային ժողովի նախագահը ներկայացրեց գործընկերներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը ձեռք է բերվել խորհրդարանական բոլոր 3 ուժերի կողմից՝ Հայաստանում ներքին կայունության վերահաստատման եւ ամրապնդման նպատակով:

Օգտվելով առիթից՝ խորհրդարանի ղեկավարը ԱՊՀ իր գործընկերներին ներկայացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո տեղի ունեցած զարգացումները: Անդրադարձան Ադրբեջանի կողմից հայտարարության կետերի խախտմանը, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու գործընթացի ձգձգմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստին եւ ադրբեջանական զինվորների Հայաստանից դուրս բերման անհրաժեշտությանը:

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Իգոր Կոմարովսկին շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին հրավերի համար եւ ներկայացրեց դիտորդական առաքելության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները:

ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին հույս հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայունություն եւ զարգացում կբերեն Հայաստանին: Գլխավոր քարտուղարը ողջույններ փոխանցեց ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am